Աշխարհ

08.10.2021 20:40


Նշվել են աշխարհի ամենապոպուլյար տեսարժան վայրերը, որտեղ հոգիներ եւ ուրվականներ են ապրում

Նշվել են աշխարհի ամենապոպուլյար տեսարժան վայրերը, որտեղ հոգիներ եւ ուրվականներ են ապրում

Նշվել են աշխարհի ամենապոպուլյար տեսարժան վայրերը, որտեղ, ըստ հավատալիքների, հոգիներ և ուրվականներ են ապրում։ Դրանց լիակատար ցուցակը հրապարակել է Travel and Leisure պորտալը։

Առաջին տեղում Ռեյնհեմ Հոլ կալվածքն է Նորֆոլք կոմսությունում (Մեծ Բրիտանիա)։ Ամրոցը այդ համբավին արժանացել է շնորհիվ «Դարչնագույն լեդիի» ուրվականի լուսանկարների, որոնք արվել են 1936թ.։

Զբոսաշրջիկներին գրավող մեկ այլ վայր է միստիկայով լի Պովելյա կղզին Իտալիայում։ XVIII-XIX դդ. այստեղ կարանտինային մեկուսարան կար Վենետիկ եկող նավաստիների համար, իսկ ավելի ուշ՝ XX դարում, կղզում հոգեբուժարան է կառուցվել։ Ուրվականների որսով հրապուրվողները հավաստիացնում են, որ Պովելյան պարանորմալ երևույթների վայր է։

Երրորդ տեղը զբաղեցրել են Հնդկաստանի լքված Բհանգար քաղաք-ամրոցի ավերակները։ Տեղի բնակիչները վստահեցնում են, որ ամրոցի հնագույն պատերում ապրում են ուրվականներ կախարդի անեծքի պատճառով, որին մերժել էր սիրեցյալը։

Առեղծվածներով պարուրված ևս մեկ վայր է XII դարի Ancient Ram Inn հյուրանոցը Ուոթոն անդեր Էջում (Մեծ Բրիտանիա)։ Կարծիք կա, որ մի ժամանակ դրա տեղում հեթանոսական գերեզմանոց է եղել, իսկ հիմա այստեղ մինչ օրս ապրում են մահացած երեխաների հոգիները։ Հյուրանոցի սպասարկումներից մեկը «ուրվականների որսն» է, որը կարող են պատվիրել կենվորները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը