Քաղաքական

07.10.2021 19:21


Բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներն ազատ են արձակվել

Բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներն ազատ են արձակվել

Կառավարության առաջ բողոքի ակցիա անցկացնից բերման ենթարկված ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երկու երիտասարդներն ազատ են արձակվել Ոստիկանությունից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Բերման ենթարկված տղաներն ազատ են արձակվել։

«Գոռ Սարգսյանի մասով նյութեր են նախապատրաստվում ծանր վիրավորանք հասցնելու մեղադրանքով։ Ասում են, իբր լրագրողների հետ խոսելու ընթացքում նա ծանր վիրավորանք է հասցրել վարչապետին։ Սակայն ոստիկանությունում որևէ հոդաբաշխ բացատրություն չտվեցին և կոնկրետ չնշեցին, թե որ բառն էր ծանր վիրավորանք։ Բայց քանի որ այսօր Ոստիկանությունը ծառայում է մեկ մարդու և զբաղված է նրա պաշտպանությամբ, այսպես է ստացվում»,-նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ՀՅԴ երիտասարդները: Ոստիկանները նրանցից երկուսին բերման ենթարկեցին: Ակցիայի մասնակիցներին մեկին բերման ենթարկեցին բարձրախոսով խոսելիս, իսկ մյուսին՝ լրագրողների հետ զրուցելիս։

Այս խորագրի վերջին նյութերը