Քաղաքական

07.10.2021 19:06


Այսպիսի աբսուրդ տեսե՞լ եք, որ նախկինում «ռուպրով» խոսելու համար մարդկանց բերման ենթարկեին. Քրիստինե Վարդանյանը՝ բողոքի ակցիայի մասնակիցների՝ բերման ենթարկվելու մասին (տեսանյութ)

Այսպիսի աբսուրդ տեսե՞լ եք, որ նախկինում «ռուպրով» խոսելու համար մարդկանց բերման ենթարկեին. Քրիստինե Վարդանյանը՝ բողոքի ակցիայի մասնակիցների՝ բերման ենթարկվելու մասին (տեսանյութ)

Նման օրենք, կարգավորում չկա ՀՀ որևէ օրենսգրքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որը նշեց, թե կառավարության մոտ է եկել այն պատճառով, որ Ոստիկանությունն զգուշացրել է՝ ակցիայի մասնակիցների՝ բարձրախոսով ելույթ ունենալու դեպքում բերման է ենթարկելու:

Հիշեցնենք՝ Կառավարության մոտ փորձում էին բողոքի ակցիա իրականացնել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները:

«Մի քանի մարդու արդեն բերման են ենթարկել, մեկին «ռուպրով» խոսելու համար, մեկին՝ պարզապես հարցազրույց տալու համար: Եթե ՀՀ-ում մարդկանց բերման են ենթարկում «ռուպրով» խոսելու համար, Ոստիկանությունը պետք է համարի, որ ես հիմա «ռուպրով» եմ խոսում: Ես հենց հիմա կրկնեցի այն ամենը, որ ասացին իմ ընկերները, ինչպես են որոշում՝ ում բերման ենթարկել»,-ասաց նա՝ հարցնելով՝ այդ դեպքում ինչո՞ւ իրեն բերման չեն ենթարկում:

«Դուք ո՞նց եք որոշում՝ ում բերման ենթարկել, զանգում, ասո՞ւմ են՝ տարեք այս մարդուն, այս մեկին թողեք: Այսպիսի աբսուրդ տեսե՞լ եք, որ նախկինում «ռուպրով» խոսելու համար մարդկանց բերման ենթարկեին»,-ասաց պատգամավորը՝ դիմելով ոստիկաններին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը