Քաղաքական

07.10.2021 12:39


Դատարանը մերժեց ԱԱԾ-ին և վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը. պաշտպաններ

Դատարանը մերժեց ԱԱԾ-ին և վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը. պաշտպաններ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, մերժեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը` Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին և վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը։ Այս մասին հայտարարություն են տարածել Մանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:

«Այս դատավորի գործունեության մասին մեր գնահատականները հիմնականում բացասական են եղել, ինչը բխել է օբյեկտիվ իրականությունից։ Սակայն ցանկացած օբյեկտիվ ու օրինական որոշում արժանի է գնահատման, ուստի պետք է փաստենք, որ այս անգամ Արմինե Մելիքսեթյանը իրականացրեց արդարադատություն»,-ասված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը