Բաքվում չեն բացառում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպումը
Բաքուն չի բացառում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների նոր հանդիպման հնարավորությունը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան:
«Մենք օգտակար ենք համարում քննարկել հարցերը՝ հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Նյու Յորքում նախարարները հանդիպել են, և չենք բացառում նման հանդիպումների անցկացումը ապագայում»,-ասել է Աբդուլաևան:
Նրա խոսքով, Ադրբեջանը հանդես է գալիս բանակցությունների ճանապարհով խնդիրները կարգավորելու օգտին։
Հիմնական հարցերը, որոնք հատուկ ուշադրության կարիք ունեն, նրա խոսքով, հաղորդակցությունների բացումն է և սահմանների դելիմիտացիան։

Աղբյուրը՝ aysor.am