Նոր iPad mini-ում էկրանի թերություն է հայտնաբերվել
6-րդ սերնդի iPad mini-ի էկրանը ապարատային անսարքություն կարող է ունենալ: Այս մասին հայտնում է 9to5mac-ը՝ հղում անելով սարքի օգտվողների հաղորդագրություններին:
Խնդիրը նկատվում է էկրանի ուղղահայաց դիրքում՝ էկրանի վերին աջ անկյունը սեղմելիս մատրիցայի շրջանում աղավաղում և գունաթափում է առաջանում։
Apple-ը դեռ չի մեկնաբանել այս խնդիրը: Ամերիկյան Reddit ֆորումի օգտատիրոջը, ով այս խնդրով այցելել է ընկերության խանութ, աշխատակիցը հայտնել է, որ հնարավոր է iPad mini 6-ի հետկանչի արշավ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Սա առաջին բողոքը չէ վեցերորդ սերնդի iPad mini-ի որակի վերաբերյալ: Վաճառքի մեկնարկից մի քանի օր անց օգտվողները նկատել են «ժելեանման պտտում», երբ պտտելու ժամանակ տեքստի տողերը դանդաղում են: Apple-ն ընդունել է այդ առանձնահատկությունը և գնորդներին խնդրել է ընտելանալ դրան:

Աղբյուրը՝ news.am