Պակիստանում երկրաշարժ է եղել. կան տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ
Պակիստանում այս գիշեր երկրաշարժ է եղել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Dawn թերթին։ Ցնցումներից տուժել են Բելուջստան նահանգի մի շարք բնակավայրեր, փլուզվել են վարչական շենքեր։ Զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորների թիվն ավելի քան 300 է։
Հոկտեմբերի լույս 7-ի գիշերը Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացրել Է 5,7 մագնիտուդով երկրաշարժի մասին, որը տեղի է ունեցել Պակիստանի տարածքում: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը եղել է Հարնայ քաղաքից մոտ՝ 20.8 կմ խորության վրա։