Քաղաքական

07.10.2021 08:43


ՀՔԾ-ն հարցաքննության է կանչել Հայկ Սարգսյանին. Գեղամ Մանուկյանի ծեծի մասով որոշում կկայացվի․ «Ժողովուրդ»

ՀՔԾ-ն հարցաքննության է կանչել Հայկ Սարգսյանին. Գեղամ Մանուկյանի ծեծի մասով որոշում կկայացվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել՝ օգոստոսի 25-ին Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որից հետո կայացրել է որոշում: Թե ինչ որոշում է կայացրել ՀՔԾ-ն, հայտնի կդառնա այսօր։ Բանն այն է, որ, առկա փաստերի համաձայն, հենց Սարգսյանն է հարվածել Մանուկյանին:

Ի դեպ, այսօր Գեղամ Մանուկյանին կրկին անգամ հրավիրել են ՀՔԾ, որպեսզի ծանոթանա քրեական գործի նյութերին: Արդյոք ՀՔԾ-ն այս գործը կուղարկի դատարան, թե Աժ մյուս միջադեպերի նման գործը կկարճի, պարզ կլինի այսօր: Սակայն դատելով, թե ինչ ցուցմունք է տվել Գեղամ Մանուկյանը, ակնհայտ է մեկ բան, որ քրեական գործը կկարճվի:

Հիշեցնենք՝ ArmLur.am-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ ակնհայտ երեւում է, որ Գեղամ Մանուկյանին ծեծի է ենթարկում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Եվ, ահա, ՀՔԾ-ում կոնկրետ ցուցմունք են ուզում Գեղամ Մանուկյանից, որ նա, ըստ էության, ցուցմունք տա Հայկ Սարգսյանի դեմ, սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, Գեղամ Մանուկյանը ՀՔԾ-ում նշել է, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրված զանգվածային խուլիգանություն էր:

Ակնհայտ է որ ՀՔԾ-ում իրավաբանությունը կպարտվի «դուխ»-ին, եւ քրեական գործ քննող քննիչը չի համարձակվի Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել»:

Այս խորագրի վերջին նյութերը