Աշխարհ

06.10.2021 20:43


Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան. այդ համատեքստում քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծումը. Լավրով

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան. այդ համատեքստում քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծումը. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվայում Իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ 3+3 ձևաչափի ստեղծման գաղափարը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Լավրովն ընդգծել է, որ հենց Ռուսաստանն է նպաստել մեկ տարի առաջ պատերազմի դադարեցմանն ու Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև համաձայնագրի կնքմանը, որի արդյունքում ռուս խաղաղապահներ են տեղակայվել Լեռնային Ղարաբաղում:

«Այդ նույն համատեղ հայտարարությունը սկզբունքներ է պարունակում, որոնցով որոշվում են կարգավորման ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները, որից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան: Այդ համատեքստում այսօր քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը, որը կներառի երեք կովկասյան երկիրը և 3 խոշոր հարևան երկիրը՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը»,-ասել է Լավրովը:

Վերջինս շեշտել է, որ իրանական կողմը դրական է վերաբերվում այդ նախաձեռնությանը: «Դրական են արձագանքել նաև Ադրբեջանում, Թուրքիայում, աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք, որ Վրաստանը ևս հետաքրքրություն կտեսնի նման ձևաչափին միանալու համար»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը