Ադրբեջանը պատրաստ է հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսել Հայաստանի հետ. Ալիև
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսել, հնարավոր է համարում այդ գործընթացին Եվրամիության ակտիվ մասնակցությունը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Պետեր Միխալկոյի հավաստագրերը, տեղեկացնում է haqqin.az-ը։
«Այժմ հիմնական հարցը հետպատերազմյան շրջանն է, խաղաղության ապահովումը տարածաշրջանում։ Մենք ցանկանում ենք շրջել այս էջը, սա է մեր քաղաքականությունը։ Մենք ցանկանում ենք հարաբերություններ հաստատել Հայաստանի՝ մեր հարևանի հետ։ Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատում անցկացնելու, հաղորդակցությունների բացման վերաբերյալ։ Այդ գործընթացը մասամբ սկսվել է»,-ասել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ գործընթացին կարող է ակտիվ մասնակցություն ունենալ նաև ԵՄ-ը, «մանավանդ որ ես տեսնում եմ նման ցանկություն, դա մեզ կօգնի շատ ոլորտներում»։ Ալիևի խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքի մեծ ծավալ կա կատարելու։

Աղբյուրը՝ news.am