Լրահոս

30.06.2011 18:07


Սպանության փորձի, կողոպուտի, գողության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքներով

Հունիսի 29-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասից բերման են  ենթարկել 46-ամյա Վազգեն Խ.-ին, որը ս/թ հունիսի 28-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:
Վազգեն Խ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
***
Հունիսի 29-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Գեղարքունիքի մարզից բերման են ենթարկել 27-ամյա Վարդան Ե.-ին, որը ս/թ հունիսի 28-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 29-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 28-ամյա Ջեմալ Ռ.-ին, որը ս/թ հունիսի 20-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 29-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 45-ամյա Սարգիս Հ.-ն, որը ս/թ մարտի 12-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Սարգիս Հ.-ն կալանավորված է:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Այս խորագրի վերջին նյութերը