Իրանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանում փակվել է Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցչի գրասենյակը
Իրանի հետ վերջին շրջանում առաջացած լարվածության ֆոնին Բաքվում փակվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի ներկայացուցչի գրասենյակը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Պաշտոնական հիմնավորման համաձայն՝ գրասենյակի փակումը պայմանավորված է կորոնավիրուսային սահմանափակումներով: Իրանն իր հերթին արգելել է իր օդային տարածքով դեպի Նախիջևան թռիչքները։

Աղբյուրը՝ 168.am