Աշխարհ

06.10.2021 19:10


Հայտնի են ֆուտբոլի առաջնության անցած ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Հայտնի են ֆուտբոլի առաջնության անցած ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Հայտնի են Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` փորձագետների և երկրպագուների քվեարկությամբ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» հարձակվողՄաիլսոն Լիման, ով անցկացրած 3 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Լիման առաջ է անցել «Նոայի» և «Փյունիկի» դարպասապահներ Գրիգորի Մաթևոսյանից ու Ստանիսլավ Բուչնևից, ինչպես նաև՝ «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանից։

Ամսվա լավագույն մարզիչը «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է, ում գլխավորությամբ երևանյան ակումբն անցկացրած 3 խաղից հաղթել է 2-ում և գրանցել 1 ոչ-ոքի։ Մելիքյանը ձայների հաշվարկում շրջանցել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյին, ով լավագույնն էր օգոստոս ամսին, և «Նոայի» գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանին։

Լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 և 2/3 համամասնությամբ: Լավագույն մարզչի և ֆուտբոլիստի մրցանակները կհանձնվեն Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: Vbet ընկերության կողմից մրցանակներ սահմանված են յուրաքանչյուր ամսվա համար:

Այս խորագրի վերջին նյութերը