Աշխարհ

06.10.2021 20:50


ԱՀԿ-ում հայտարարել են, որ մեկ շաբաթում աշխարհում քովիդով հիվանդացությունն 9 տոկոսով նվազել Է

ԱՀԿ-ում հայտարարել են, որ մեկ շաբաթում աշխարհում քովիդով հիվանդացությունն 9 տոկոսով նվազել Է

Անցյալ շաբաթ ավելի քան 3,1 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 54 հազարը մահացել Է: Ինչպես հոկտեմբերի 6-ին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահաման նոր դեպքերի թիվը յոթ օում նվազել Է 9 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 4 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«COVID-19-ով վարակման և դրանից մահվան դեպքերի թիվը շաբաթվա ընթացքում շարունակել Է նվազել: Այդ միտումը նկատվում Է օգոստսից: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 3-ը հաղորդումներ են ստացվել ավելի քան 3,1 միլիոն վարակվածների և 54 հազարից ավելի մահացածների մասին»,-ասված Է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում:

Կազմակերպության բերած վիճակագական տվյալների համաձան՝ յոթ օրում արձանագրվել են 3 118 410 վարակված և 54 221 մահվան դեպք: Դա համապատասխանաբար 9 տոկոսով և 4 տոկոսով քիչ Է, քան մեկ շաբաթ առաջ: Շաբաթվա ընթացքում ախտահարման նոր դեպքերի զգալի նվազում Է արձանագրվել Աֆրիկայում (43 տոկոսով), Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում (21 տոկոսով), Հարավ-արևելյան Ասիայում (19 տոկոսով), Արևմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (12 տոկոսով) և Ամերիկայում (12 տոկոսով): Եվրոպայում հիվանդացությունն աճել Է 5 տոկոսով:

Մահացությունը 2 տոկոսով աճել Է Եվրոպայում և Ամերիկայում, մինչդեռ մնացած տարածաշրջաններում արձանագրվել Է դրա նվազում, առանձնապես Աֆրիկայում (25 տոկոսով): Շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թվի մասին ԱՀԿ-ին հայտնել Է ԱՄՆ-ը (760 571): Այնուհետև գալիս են Մեծ Բրիտանիան (239 781), Թուրքիան (197 277), Ռուսաստանը (165 623) և Հնդկաստանը (161 158): ԱՀԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել են վարակման 235 175 106 դեպք և 4 806 841 մահացու վախճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը