Լրահոս

06.10.2021 11:56


Սիմոն Բաբայանը ստանձնեց պաշտոնը. Արա Զոհրաբյանը դարձավ Փաստաբանական դպրոցի տնօրեն

Սիմոն Բաբայանը ստանձնեց պաշտոնը. Արա Զոհրաբյանը դարձավ Փաստաբանական դպրոցի տնօրեն

Սիմոն Բաբայանը երեկ ստանձնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը: Նա ՀՀ Փաստաբաների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ դադարեցրել է պաշտոնավարումը Փաստաբանական դպրոցում:

Բաբայանը Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելի գործընկերներ,

ՀՀ Փաստաբաների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ այսօրվանից դադարեցրել եմ պաշտոնավարումս Փաստաբանական դպրոցում:

Շնորհակալություն եմ հայտնում Փաստաբանական դպրոցի աշխատակազմին և դասախոսական անձնակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Միաժամանակ պետք է տեղեկացնեմ, որ իմ առաջարկով, Փաստաբանական դպրոցի տնօրենի պաշտոնում` կառավարման խորհրդի միաձայն որոշմամբ, ընտրվել է Արա Զոհրաբյանը:

Անգնահատելի է նրա ավանդը Փաստաբանների պալատի զարգացման, Հայաստանում փաստաբանության և դրա անբաժանելի ինստիտուտների՝ այդ թվում Փաստաբանական դպրոցի կայացման գործում։

Արա Զոհրաբյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, ունի երկարամյա դասավանդման փորձ, նրա ակտիվ մասնակցությամբ են մշակվել Փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացի կանոնակարգումները:

Համոզված եմ` Արա Զոհրաբյանի ղեկավարման ներքո ապահովվելու է Փաստաբանական դպրոցի զարգացումը:

Բեղմնավոր և արգասաբեր աշխատանք եմ մաղթում նրան»:

Իր հերթին, Արա Զոհրաբյանը նշել է, որ ՀՀ փաստաբանական դպրոցը փաստաբանության ինստիտուտի առանցքային և անբաժանելի միավորն է:

Այս խորագրի վերջին նյութերը