Ունենք պարտականություններ, բայց ոչ մի իրավունք չունենք. Շուտով ձմեռ է՝ բնակարան չունենք. Հադրութցիները կառավարության շենքի մոտ են
Կառավարության շենքի մոտ են հավաքվել 44 օրյա պատերազմից հետո Հադրութից բռնի տեղահանված բնակիչները։ Նրանք 8 ամսից ավելի է մշտական բնակության վայր չունեն, պատերազմից հետո կորցրել են իրենց բնակարանները։ ՀՀ և ԱՀ կառավարություններից պահանջում են իրենց բնակարաններով ապահովել։
«Մենք նամակ էինք հղել 45 օր առաջ, մինչև հիմա պատասխան չունենք, թե ի՞նչ են մտածում Արցախից տեղահանված բնակչության համար։ Հավաքի նպատակն այն է՝ հասկանանք, թե ինչո՞ւ պատասխան չեն տալիս և ի՞նչ ծրագրեր ու նպատակներ ունեն մեր հետագա ճակատագրի վերաբերյալ»։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի հետ հանդիպելուց բացի, զրուցել են ԱՀ պետական նախարարի և տարածքային կառավարման նախարարի հետ։ Որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն առայժմ հստակ լուծումներ չկան։
«Մեզ հուզում է մեր կարգավիճակի հարցը։ Մենք չգիտենք ովքե՞ր ենք, ունենք պարտականություններ, բայց ոչ մի իրավունք չունենք։ Շուտով ձմեռ է՝ բնակարանային հարցի լուծում չկա։ Սոցվճարները երկու ամիս է դադարեցված է և ժողովորդը հետագա ճակատագիրը չգիտի։ Մենք ՀՀ քաղաքացու անձնագիր ունենք, սակայն ՀՀ քաղաքացի չենք ու ոչ ոք չի ասում, թե որ պետության քաղաքացի ենք»։
Հադրութցիներից շատերը թոշակառու են, հիվանդություններ ունեն, սոցվճարներ չեն ստանում, Կառավարության կողմից չեն ստանում նաև 68- հազարական դրամները։
«Վերջին երկու ամսվա ընթացքում ոչ մի կոպեկ չեն ստացել»։
Հադրութցիները նաև նամակներ էին հանձնել ՀՀ-ում ԱՄՆ, Ֆրանսիայի դեսպանատուն և ՄԱԿ-ի գրասենյակ, սակայն նշեցին, որ արձագանք չեն ստացել։

Աղբյուրը՝ pastinfo.am