Լրահոս

06.10.2021 11:26


Արարատի մարզում. էլեկտրաքարշը գնացքի գծերի վրա հայտնված «06»-ը վերածել է մետաղե ջարդոնի

Արարատի մարզում. էլեկտրաքարշը գնացքի գծերի վրա հայտնված «06»-ը վերածել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղում՝ կանգառի մոտ, գնացքը բախվել է ավտոմեքենայի, ինչից գազի արտահոսք է սկսվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ Այգավան գյուղի Զորավար Անդրանիկի փողոցի վերջնամասում թիվ 1613 շարժական «ВЛ10-261» էլեկտրաքարշը բախվել է Արամայիս Միքայելյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «06»-ը, ապա ավտոմեքենան հեռացրել եկաթուղու վրայից։

Օպերատիվ են գործել նաև «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները, իսկ «06»-ի վարորդը գծերի վրայից անցնելիս է եղել, երբ մեքենան խնդիր է ունեցել, և նա դուրս է եկել ավտոմեքենայից, որպեսզի խնդիրը լուծի, մի պահ գնացել է ավտոմեքենայի մոտից, ապա վերադարձել և տեսել է ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի։

Այս խորագրի վերջին նյութերը