Ադրբեջանական ավիաընկերությունը այսօրվանից Հայաստանի օդային տարածքով իրականացնում է Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթներ
Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին»,-ասված Է AZAL ավիաընկերության տարածած հաղորդագրությունում։
Նշվում է, որ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կհանգեցնի այդ ուղղությամբ թռիչքի ժամանակի կրճատմանը, ինչպես նաև թռիչքի ժամանակ վառելիքի ծախսի նվազմանը:
«Այպիսով, AZAL-ը այս չվերթն իրականացնելիս կարող է օգտագործել գոյություն ունեցող բոլոր օդային միջանցքները, այդ թվում՝ Հայաստանի և Իրանի տարածքով անցնող»,-շեշտել է ավիաընկերությունը։
Մինչև Հայաստանը բացում է օդային սահմանը Բաքվի համար, Իրանը հայտարարել էր այն փակելու մասին։ «Փաստինֆո»ն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ից պաշտոնական Թեհրանը ռազմական կապուղիների միջոցով ադրբեջանական կողմին հայտնել է, որ արգելում է թռիչքներ իրականացնել դեպի Նախիջևան։ Իրանը օդային սահմանը փակել է մասնավորապես ադրբեջանական ռազմական ավիացիայի համար։

Աղբյուրը՝ pastinfo.am