Ալիգատորների 100-ամյա երկրպագուն բացահայտել է երկարակեցության գաղտնիքը
Ամերիկուհի Վերնել Սինգլթոնին հոկտեմբերի 3-ին տոնել իր 100-ամյակը, բացահայտել երկարակեցության գաղտնիքը և խոսել ալիգատորների հանդեպ ունեցած սիրո մասին, հայտնել է WCJB-TV-ն:
Շնորհավորելու են եկել բազմաթիվ ընկերներ ու հարազատներ, իսկ հարևանները թոշակառուի համար ավտեմեքենաների շքերթ են կազմակերպել: «Հիանալի է, որ մարդիկ ժամանակ գտան և եկան ողջունելու ինձ: Շատ հաճելի է»,-ասել է նա՝ իր երախտագիտությունը հայտնելով հյուրերին:
Սինգլթոնն իր երկար կյանքն անցկացրել է Ֆլորիդա նահանգի հայրենի Գեյնսվիլ քաղաքում: Տարիների ընթացքում շատ բան է փոխվել, և այդ փոփոխություններից ոչ բոլորն են կնոջ սրտով, սակայն նա չի բողոքում: Երկարակյաց կինը նաև հայտարարել է, որ միշտ լինելու է ալիգատորների ամենամեծ երկրպագուն: Չի նշվում, թե խոսքն ում մասին է՝ սողունների՞, որոնք շատ են նրա քաղաքում, Գեյնսվիլի համալսարանական «Ֆլորիդայի ալիգատորներ» սպորտային թիմի՞, թե՞ տեղական «Ֆլորիդայի անկախ ալիգատոր» թերթի:
Հարցին, թե ինչպե՞ս ավելի երկար ապրել, Սինգլթոնը պատասխանել է. «Ես միշտ չէ, որ լավ մարդ եմ եղել: Ապրել եմ ինչպես շատերը, սակայն Տերը փոխեց ինձ: Երբ հավատքը եկավ իմ կյանք, ամեն ինչ անմիջապես կարգավորվեց»: Նա երիտասարդներին խորհուրդ է տվել «կյանքի բոլոր իրավիճակներում ապավինել հավատքին»: