Լրահոս

20.04.2009 10:40


Իլհամ Ալիև. «ԼՂ կարգավիճակի հարցը կարող է անորոշ ժամանակով հետաձգվել»

Իլհամ Ալիև. «ԼՂ կարգավիճակի հարցը կարող է անորոշ ժամանակով հետաձգվել»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը   ИТАР-ТАСС-ին  և  «Вести»-ին  տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Չի կարող լինել  ԼՂ կարգավիճակի միակողմանի լուծում։ Ադրբեջանը չի տեսնում և չի մասնակցի գործընթացներին, որոնք ենթադրում են Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանից  իրավաբանական անջատում։ Սա մեր հստակ դիրքորոշումն է»։ Ալիևը նշել է, որ Բաքուն հույս ունի, թե հայկական կողմը կառուցողական մոտեցում կցուցաբերի հակամարտության կարգավորման հարցում։ «Մենք հասկանում ենք Հայաստանի և Ղարաբաղի միջև  ցամաքային կապ ունենալու կարևորությունը հայկական կողմի համար։ Այստեղ խնդիր չենք տեսնում։ Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը կարող են այնպես լուծվել, որ անհանգստություն չառաջանա  ո՛չ նրանց մոտ,  ովքեր այսօր ապրում են ԼՂ-ում, ո՛չ էլ ադրբեջանցիների մոտ, ովքեր վերադառնալու են ԼՂ՝  հիմնխնդրի կարգավորումից հետո», ասել է Ալիևը՝ ավելացնելով, որ ԼՂ կարգավիճակի հարցը կարող է անորոշ ժամանակով հետաձգվել։

 

Այս խորագրի վերջին նյութերը