«Օրերս` ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, Փաշինյանը բացառիկ հնարավորություն ուներ միջազգային այդ բարձր հարթակում բարձրաձայնելու Հայաստանի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական պայթյունավտանգ իրավիճակի, նոր պատերազմի հնարավորության, նաև գոյաբանական այն ռեալ սպառնալիքների մասին, ինչի մեջ հայտնվել է Հայաստանը: Ներկայացնելով գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ իր տեսակետներն ու առաջարկությունները՝ Փաշինյանը հնչեցրեց անհասցե՝ Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի արտահայտությունը, մոռանալով, իսկ ավելի շուտ չցանկանալով բարձրաձայնել այդ ագրեսիայի հիմնական դերակատարի՝ Թուրքիայի անունը: Փաստագրված հանցագործությունների կողքին Փաշինյանը չհիշատակեց ագրեսորների կողմից օգտագործված՝ ֆոսֆորյաին ռումբերի մասին, որը միջազգային կոնվեցիայով արգելված զանգվածային ոչնչացման զինատեսակ է»,-ընդգծեց Լիլիթ Գալստյանը։
Շարունակելով խոսքը պատգամավորն ընդգծեց․
«Մարդն, ով երկու տարի առաջ բղավում էր՝ թե Արցախն Հայաստանն է և վերջ, որը Շուշիում նախագահական երդմնակալության էր մասնակցում, ՄԱԿ-ի հարթակից ճիգ անգամ չգործադրեց՝ բարձրաձայնելու թշնամու կողմից Շուշին ու Հադրութը օկուպացնելու մասին, այն Հադրութի մասին, ուր պատմականորեն թուրքական ենթակայություն ու թուրքի ոտք երբեք չի մտել»:
Փաշինյանը ՄԱԿ-ի հարթակից ճիգ անգամ չգործադրեց՝ բարձրաձայնելու թշնամու կողմից Շուշին ու Հադրութը օկուպացնելու մասին․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
ԱԺ-ում, հայտարարությունների ժամին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց․
«Օրերս` ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, Փաշինյանը բացառիկ հնարավորություն ուներ միջազգային այդ բարձր հարթակում բարձրաձայնելու Հայաստանի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական պայթյունավտանգ իրավիճակի, նոր պատերազմի հնարավորության, նաև գոյաբանական այն ռեալ սպառնալիքների մասին, ինչի մեջ հայտնվել է Հայաստանը: Ներկայացնելով գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ իր տեսակետներն ու առաջարկությունները՝ Փաշինյանը հնչեցրեց անհասցե՝ Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի արտահայտությունը, մոռանալով, իսկ ավելի շուտ չցանկանալով բարձրաձայնել այդ ագրեսիայի հիմնական դերակատարի՝ Թուրքիայի անունը: Փաստագրված հանցագործությունների կողքին Փաշինյանը չհիշատակեց ագրեսորների կողմից օգտագործված՝ ֆոսֆորյաին ռումբերի մասին, որը միջազգային կոնվեցիայով արգելված զանգվածային ոչնչացման զինատեսակ է»,-ընդգծեց Լիլիթ Գալստյանը։
Շարունակելով խոսքը պատգամավորն ընդգծեց․
«Մարդն, ով երկու տարի առաջ բղավում էր՝ թե Արցախն Հայաստանն է և վերջ, որը Շուշիում նախագահական երդմնակալության էր մասնակցում, ՄԱԿ-ի հարթակից ճիգ անգամ չգործադրեց՝ բարձրաձայնելու թշնամու կողմից Շուշին ու Հադրութը օկուպացնելու մասին, այն Հադրութի մասին, ուր պատմականորեն թուրքական ենթակայություն ու թուրքի ոտք երբեք չի մտել»:
Մանրամասները՝ տեսանյութում։