էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կա տուժած
Հոկտեմբերի 5-ին, ժամը 11։15-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ էջմիածին-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել շղթայական ավտովթար․ բախվել են «KamAZ» մակնիշի բեռնատարը, «Ford Transit» մակնիշի միկրոբեռնատարը, «JCB» մակնիշի տրակտորը և «Lada-21015» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել վարորդին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի միկրոբեռնատարը և «JCB» մակնիշի տրակտորը։