Լրահոս

05.10.2021 10:23


Հրդեհ Ամբերդ գյուղում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հրդեհ Ամբերդ գյուղում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22:20-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ամբերդ գյուղի Նավասարդյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:52-ին, մարվել՝ 23:10-ին: Այրվել են տան հյուրասենյակը (30 քմ)՝ գույքով, պատշգամբի ծածկը (20 քմ) և միջանցքը (8 քմ)՝ մասամբ։

Այս խորագրի վերջին նյութերը