Աշխարհ

04.10.2021 16:39


Ադրբեջանի և Հայաստանի միջև մի շարք չլուծված խնդիրներ են մնում. ԱՄՆ Դեսպան

Ադրբեջանի և Հայաստանի միջև մի շարք չլուծված խնդիրներ են մնում. ԱՄՆ Դեսպան

Միացյալ Նահանգները փորձում են հնարավորություններ գտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության համար: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը, փոխանցում է haqqin.az-ը:

Ամերիկացի դիվանագետն ակնհայտ է անվանել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մի շարք չլուծված հարցեր են մնում:

Դեսպանը նաև ասաց, որ Միացյալ Նահանգները նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև չլուծված հարցերի լուծմանը: Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ:

Ըստ Լիտցենբերգերի` Միացյալ Նահանգները փորձում են միավորել կողմերին, որպեսզի այդ հարցերը լուծվեն արդար և իրավահավասարորեն. «Ես գիտեմ, որ դա որոշակի ժամանակ ևևգործընթացներ կպահանջի: Մենք մեր կողմից կշարունակենք համագործակցել և օգնել կողմերին այս ուղղությամբ, որպեսզի տարածաշրջանի բնակչությունն ու երկրներն ապրեն խաղաղության և համակեցության պայմաններում»:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը