Երաշտի պատճառով ցամաքել է Արմաղան լեռան գագաթի լիճը
Գեղամա լեռնաշղթայի Արմաղան լեռնագագաթի գոգավորության մեջ առաջացած լիճն այս աշնանամուտին ցամաքել է չոր ու շոգ եղանակի պատճառով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արմաղան լեռան ստորոտում գտնվող Մադինա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Կարապետյանը, Արմաղանի գոգավորությունում առաջացած լիճը տարբեր տարիների ընթացքում եւս հաճախակի ցամաքել է, սակայն վերականգնվել է ձնհալի կամ առատ տեղումների ժամանակ։ «Արմաղանի լիճը սովորաբար ցամաքում է միայն երաշտ տարիներին, ինչպես եւ եղավ այս տարվա ընթացքում։ Ավելի քան 60 օր տեղումներ չգրանցվեցին, փոխարենը ջերմային ֆոնն էր նորմայից բարձր։ Եղել են տարիներ, երբ լիճը վերականգնվել է նույնիսկ աշնան ամիսներին, երբ առատ անձրեւներ են եղել։ Հիմա տեղումները սակավ են, սակայն եկող գարնան ու ամռան ընթացքում լճի ջրերը վերականգնված կլինեն, զբոսաշրջիկները, ուխտավորները կրկին Արմաղանի կատարի լիճը տեսնելու հնարավորություն կունենան»,-հավաստեց Արտակ Կարապետյանը։
Արմաղան լեռը համարվում է Գեղարքունիքի մարզի ամենահայտնի զբոսավայրերից եւ ուխտավայրերից մեկը։