Լրահոս

04.10.2021 14:07


Ծաղկաձորում ՍՊԸ-ի 21-ամյա տնօրենը Peugeot-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. նրան տեղափոխել են հիվանդանոց

Ծաղկաձորում ՍՊԸ-ի 21-ամյա տնօրենը Peugeot-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր` հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 21-ամյա Վահան Հունանյանը իր վարած Peugeot մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցով դեպի Հրազդան քաղաք ընթանալիս դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ. Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վ. Հունանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Կոտայքի մարզում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։

Այս խորագրի վերջին նյութերը