Քաղաքական

04.10.2021 13:26


ՀՀ կառավարությունն արել է ամեն ինչ, որ Ադրբեջանը պատերազմով Ղարաբաղի հարցը լուծի․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ կառավարությունն արել է ամեն ինչ, որ Ադրբեջանը պատերազմով Ղարաբաղի հարցը լուծի․ Ռոբերտ Քոչարյան

Մեկ տարի է անցել 44-օրյա պատերազմից։ Պատերազմից, որը դարձել է ազգային աղետ հայ ժողովրդի համար։ Ծանր պարտությունը մի շարք հարցեր է առաջացրել և ցավոք այս մեկ տարվա ընթացքում որևէ հարցի տրամաբանված կամ ողջամիտ պատասխան մեր հանրությունը չի ստացել։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահը հնչեցրեց հարցեր, որոնց պատասխանները դեռևս հանրությունը չի ստացել․

«Առաջին և ամենից կարևոր հարցը՝ արդյոք պատերազմը անխուսափելի է եղել, թե՞ պատերազմը հրահրվել է միտումնավոր կամ մեղմ ասած քաղաքական միամտությամբ։ Ընդհանրապես յուրաքանչյուր պետություն յուրաքանչյուր կառավարություն մինչ պատերազմ սկսելու որոշում կայացնելը պետք է անի և անում է բավական խորը վերլուծություն․ առաջին հերթին համադրում են իրենց զինված ուժերի հնարավարությունը հակառակորդի ԶՈւ-ի հետ, համադրում են, փորձում են գնահատել այդ երկրի ներքաղաքական իրավիճակը, արդյո՞ք ունակ է այդ երկիրը կոնսոլիդացնել իր հասարակությունը։ Փորձում են հասկանալ հակառակորդ երկրի կառավարության ունակությունները, արդյո՞ք սա այն կառավարությունն է, որը կարող է կառավարել պատերազմը, հաջորդ քայլը փորձում են հասկանալ, թե ինչպես կպահեն իրենց հակառակորդի դաշնակիցները և այն ռազմաքաղաքական միավորումները, որոնց կազմում է գտնվում իրենց հակառակորդը։ Սա ուղղակի դասական վերլուծություն է, առանց դրա որևէ նման կարգի որոշումներ չեն կայացվում և երբ որ այդ փաստերը իրենց համար բարենպաստ ձևով համընկնում են որոշում է կայացվում պատերազմ սկսելու համար, սա այբուբեն է, պետական կառավարաման այբուբեն»,-նշեց Երկրորդ նախագահը։

Երկրորդ նախագահը նշեց, որ 2018 թվականից սկսած ՀՀ կառավարությունը արել է ամեն ինչ, որ բոլոր այդ հանգամանքները համընկնեն և Ադրբեջանը իրավիճակը գնահատի որպես պատերազմի ձևով Ղարաբաղի հարցը լուծի։

«Փակուղի են մտցրել բանացային գործընթացը։ Իրարամերժ հայտարություններով երեք տարում երեք տարբեր մոտեցում որդեգրելով առաջացրել են Մինսկի խմբի անվստահությունը Հայաստանի նկատմամբ։ Ձևավորվել է կարծիք, որ շուստրիության տարբերակով փորձում ենք խուսափել առարկայական բանակցային գործընթացից։ Վարկաբեկել են բանակը տարբեր քրգործերով, բաժանել են հասարակությունը սևերի- սպիտակների և ցույց ենք տվել որ կառավարման տեսանկյունից քաոտիկ, ոչ սիստեմի բերող կառավարություն է գործում Հայաստանում, իսկ պատերազմի ժամանակ նման կառավարման ոճն ուղղակի մահացու է երկրի համար։ Փչացրել են հարաբերությունները ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի հետ։ Հայտնի է նաև այս փաստը և հասկանալի է, որ ՀԱՊԿ-ը որպես միավոր որևէ ակտիվ մասնակցություն այս ամենի մեջ չի ունենալու»։

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով այդ սխալների պատճառով ՀՀ հայտնվեց մեկուսացման մեջ և ոչ մի երկիր չդատապարտեց Ադբեջանին պատերազմ սկսեու համար․ «Տպավորությունն այնպիսնն էր, որ մենք ԱԳՆ չունենք, թեպետ մենք ունեինք և շարունակում էինք ունենալ փորձառու դիվանագետներ, բայց որպես կառույց ուղղակի այն գոյություն չուներ»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը