Աշխարհ

04.10.2021 13:08


5,8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում

5,8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում

Իրանի արևմտյան մասում գրանցվել Է 5,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկիի մասնաճյուղը:

Ալթայ-Սայանսկիի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ հոկտեմբերի 4-ին Երևանի ժամանակով 06:39-ին գրանցված երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Մեսջեդե-Սոլեյման քաղաքից 47 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք ընկած շրջանում՝ Իրանի հետ սահմանից մոտավորապես 185 կիլոմետր հեռավորության վրա:

Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ սեյսմաիրադարձությունը գնահատվում Է որպես «ավերիչ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը