Աշխարհ

04.10.2021 13:03


Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զորավարժությունները

Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զորավարժությունները

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել են «Eternity–2021» համակարգչային աջակցությամբ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է Minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, զորավարժությունների ընթացքում, որոնք բաղկացած են տեսական և գործնական հատվածներից, երեք երկրի զինծառայողներն առաջադրանքներ են կատարում՝ ուղղված տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպմանը:

Ուսումնավարժանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 8-ը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը