Աշխարհ

04.10.2021 16:54


Ռուսաստանում առաջին անգամ «Ցիրկոն» գերձայնային հրթիռ են փորձարկել ատոմային սուզանավից

Ռուսաստանում առաջին անգամ «Ցիրկոն» գերձայնային հրթիռ են փորձարկել ատոմային սուզանավից

Ռուսաստանի ռազմածովային նավատորմն (ՌԾՆ) առաջին անգամ «Ցիրկոն» գերձայնային հրթիռի փորձարկումն Է անցկացրել ատոմային սուզանավից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Բարենցի ծովի ջրատարածքում պայմանական ծովային թիրախի ուղղությամբ կրակել են «Սեվերոդվինսկ» նավից:

«Թռիչքը համապատասխանել Է առաջադրված պարամետրերին: Փորձնական հրաձգությունը ճանաչվել Է հաջող»,-ասվում Է մամուլի տեղեկագրում: «Ցիրկոն»-ն աշխարհում առաջին գերձայնային թեւավոր հրթիռն Է, որը կարող Է մանեւրումներով երկարատեւ աերոդինամիկական թռիչք իրականացնել մթնոլորտի թռիչքային շերտերում՝ օգտագործելով սեփական շարժիչի քարշուժը:

Առավելագույն արագությունը հասնում Է շուրջ ինը ձայնի արագության (վայրկյանում մոտավորապես 2,65 կիլոմետր՝ 20 կիլոմետր բարձրության վրա կամ ժամում ավելի քան տասը հազար կիլոմետր): Առավելագույն հեռավորությունը հազար կիլոմետր Է: «Ցիրկոն»-ներով պլանավորվում Է զինել 22350 նախագծի ֆրեգատները, որոնք «Յասեն-Մ» նախագծի նորագույն բազմանպատակային սուզանավերն են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը