Աշխարհ

04.10.2021 19:23


Ֆրանսիայում ավելի քան տասը հազար երեխա է դարձել մանկապիղծ հոգեւորականների զոհ

Ֆրանսիայում ավելի քան տասը հազար երեխա է դարձել մանկապիղծ հոգեւորականների զոհ

Ավելի քան տասը հազար երեխա է դարձել մանկապիղծ հոգևորականների զոհ Ֆրանսիայում, հաղորդում է AFP-ն:

Հատուկ հանձնաժողովի հետաքննությունը տևել է ավելի քան երեք տարի:

Սկանդալի մեջ կարող է ներգրավված լինել ընդհանուր առմամբ 2900-3200 հոգևորական, ընդ որում՝ այդ գնահատականը համարվում է նվազագույն: Առաջին զոհերը թվագրվում են դեռևս 1950-ական թվականներին:

Ավելի վաղ ամերիկյան Նյու Յորք նահանգը երկու տարով չեղարկել է սեռական բռնության մասին հայցերի քննության համար վաղեմության ժամկետը: Բնակիչները կարող էին դատի տալ եկեղեցիները, հիվանդանոցները, դպրոցները, ճամբարները, սկաութական խմբերն ու այլ հաստատությունները, որոնք, նրանց կարծիքով, պատասխանատու են անձի նկատմամբ բռնության, մանկապիղծներին թաքցնելու և երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը