Աշխարհ

04.10.2021 12:20


Բաքվում հայտարարել են Երևանի կողմից «դրական ազդակների» մասին սահմանազատման մասով

Բաքվում հայտարարել են Երևանի կողմից «դրական ազդակների» մասին սահմանազատման մասով

Երևանը դրական ազդակներ է տալիս սահմանների սահմանազատման հարցի լուծման մասով, Բաքուն գործընթացի կառուցողական զարգացման հույս ունի, ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը կողմ է բոլոր երկրների հետ հարաբերությունների հաստատմանը՝ միմյանց միջազգային սահմանների նկատմամբ հարգանքի հիման վրա, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է: Հայտնի է, որ մենք, մասնավորապես, հայտարարել ենք միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքի հիման վրա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և սահմանների սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման գործընթացը երկկողմանի խնդիր է, և հակառակ կողմի վերջին դրական ազդակները հույս են ներշնչում այս գործընթացի կառուցողական զարգացման համար»,- լրագրողներին ասել է Աբդուլաևան:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը