Քաղաքական

30.06.2011 14:50


Ո՞ւմ վարկանիշն է աճել, ումը` նվազել

Ո՞ւմ վարկանիշն է աճել, ումը` նվազել

Վերջին երևի թե 20 տարում ՀՀ ներքաղաքական իրավիճակը միշտ կախված է եղել արտաքին ազդակներից։ «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Կարեն Քոչարյանն ու ընդգծել, որ ՀԱԿ–իշխանություն երկխոսությունն էլ դրա հետևանք է։

Քաղաքական կուսակցությունների մասին խոսելիս, մասնավորապես ԲՀԿ–ին անդրադառնալով, նա նշել է, թե չի կարող ասել՝ ԲՀԿ–ն կոալիցիայից դուրս կգա՞, թե՞ ոչ.

Կոալիցիան մինչև ընտրություններն են։ Ընտրություններից հետո, բնականաբար, կարող է։ Ընտրություններից հետո նոր ձևաչափ է ԱԺ–ում լինելու։

Խորհրդարանում բավական ձայներ ունենալու դեպքում, Կարեն Քոչարյանի կարծիքով, հնարավոր է, որ ԲՀԿ–ն դուրս գա կոալիցիայից։ Նա չի բացառել նաև, որ եթե խորհրդարան անցնի ՀԱԿ–ը, ՀՀԿ–ն ու ՀԱԿ–ն իրար հետ շատ ավելի մեծ հավանականություն կունենան կոալիցիա կազմելու, և այդ պարագայում ԲՀԿ–ն կդառնա ընդդիմություն։

Ամեն ինչ հնարավոր է, դա էլ է հնարավոր։ Հատկապես՝ արտաքին քաղաքականության հարցերում։ Օրինակ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ ռուսական մամուլին տված հարցազրույցում այն, ինչ արել են իշխանությունները, դրական է գնահատվում առնվազն ՀԱԿ–ի առաջնորդի կողմից։ Շատ հացերում այնտեղ շատ ընդհանրություններ կան գոնե իրար պաշտպանելու, այդ թեզերը պաշտպանելու առումով,–ասել է Կարեն Քոչարյանը։

Նա նշել է, որ չի կարող ասել, թե որքան ձայն կհավաքի ՀԱԿ–ը և ինչքան տեղ կունենա խորհրդարանում, քանի որ ՀՀ–ում ընտրությունները միշտ անկանխատեսելի են։

ՀՀԿ ներկայացուցիչները ՀԱԿ–ի համար արդեն մոտ 15–20 տեղ են հատկացնում։

«7օր»–ի այս դիտարկմանն ի պատասխան՝ Կարեն Քոչարյանն ասել է, թե Ադիբեկյանը միշտ էլ ինչ–որ սանդղակներ տալիս է։

Ոչ թե Ադիբեկյանը, այլ հանրապետականները։

«7օր»–ի այս ճշգրտումից հետո էլ Կ. Քոչարյանն ասել է.

Դե, այնպես չէ, որ շատ է տարբերվում։

Ինչ վերաբերում է ՕԵԿ–ին, ապա ըստ բանախոսի՝ լավագույն դեպքում ՀՀԿ–ն նրան նույն ցուցակով պարզապես «прицеп»–ի տեղ տանելու է, եթե ոչ, ապա լինելու է այն, ինչ 1999թ. ԱԺՄ–ի հետ եղավ՝ ՕԵԿ–ը հավաքելու է 3,9%, լավագույն դեպքում գրելու են 5% ու անցկացնեն, ինչից հետո այդ ուժը վերջնականապես քանդվելու է։

Նրա խոսքերով՝ նախորդ նախընտրական շրջանի համեմատությամբ դիվիդենտներ կորցրել են ՕԵԿ–ն ու «Ժառանգությունը», ստացել՝ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն կայուն ազգային ընտրազանգված ունի։

Լևոն Տեր–Պետրոսյանի վարկանիշը, հակառակը, իջնում է։ Նրա վարկանիշն աճել է սեպտեմբերից մինչև մարտի 1, որից հետո, ես կարծում եմ, չէի ասի շատ կտրուկ, բայց սկսել է նվազել,–նշել է Կարեն Քոչարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը