Ճապոնիայում Յոսիհիդե Սուգայի կառավարությունը հրաժարական Է տվել
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի կառավարությունը հոկտեմբերի 4-ին լրիվ կազմով հրաժարական Է տվել: Այդ մասին հայտնել Է Ճապոնիայի կառավարության ղեկավարի դիվանատունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախարարների կաբինետի արտահերթ նիստում Սուգայն կառավարության բոլոր անդամներից հավաքել Է պաշտոնաթողության դիմումներ: Առաջիկա ժամերին մինչեւ նոր կառավարություն կազմելը նրանք կլինեն իրենց գերատեսչությունների ղեկավարների պաշտոնակատարներ: Շուտով Ճապոնիայի խորհրդարանը կքվեարկի նոր վարչապետի թեկնածության օգտին: Դա կլինի երկրում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահ Ֆումիո Կիսիդան:
Դրանից հետո Կիսիդան կհայտարարի նոր կառավարության կազմը: Կիսիդան կառավարող կուսակցության նոր ղեկավարի պաշտոնն զբաղեցրել Է սեպտեմբերի 29-ին: Նոր կառավարության ընտությունները տեղի են ունեցել վարչապետ Սուգայի լիազորություններն ավարտվելու կապակցությամբ, որն այդ պաշտոնում անցյալ տարի նշանակվել Էր Սինձո Աբերի հանկարծակի պաշտոնաթողության պատճառով: Ապագա վարչապետը, որը 2012-ից մինչեւ 2017 թվականը եղել Է Ճապոնիայի արտգործնախարարության ղեկավարը, համարվում Է չափավոր պահպանողական:
Նա հանդես Է գալիս ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշինքի եւ Ճապոնիայի պաշտպանական ներուժի ամրապնդման օգտին, ըստ որում զգուշությամբ Է վերաբերվում երկրի զինված ուժերը մեծ հեռահարության հրթիռներով եւ ատոմային սուզանավերով հանդերձման հեռանկարին: Կիսիդան նաեւ պաշտպանում Է երկրի հետպատերազմյան սահմանադության վերանայման ուղեգիծը, բայց կարծում Է, որ չի սկսի շտապել դրա հակապատերազմական դրույթների լիակտատար վերանայման հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: