Ադրբեջանի ու Թուրքիայի պատասխանը Իրանին․ հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում համատեղ զորավարժություն կանցկացնեն
Նախիջեւանում հոկտեմբերի 5-8-ը տեղի կունենան «Անխախտ եղբայրություն-2021» ադրբեջանա-թուրքական համատեղ ռազմամարտավարական զորավարժությունները:
Report-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փինար Քարան։
Նրա խոսքով ՝ զորավարժությունների նպատակն է զարգացնել համագործակցությունն ու համակարգումը Թուրքիայի եւ Ադրբեջանի ցամաքային զորքերի միջեւ։
«Համատեղ գործունեություն ծավալելու, վարժանքներ պլանավորելու և միասնական ձևով կառավարելու համար Թուրքիան և Ադրբեջանը սկսել են «Եղբայրական բրիգադ» նախագիծը։ Ներկայում Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմի հետ շարունակվում են համապատասխան զորավարժությունները»,–նշել է նա։

Աղբյուրը՝ 168.am