Լրահոս

03.10.2021 13:05


Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու Toyota-ն. 4 վիրավորների մեջ կա երեխա

Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու Toyota-ն. 4 վիրավորների մեջ կա երեխա

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի Վանաշեն գյուղի Խաղաղության փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 27-ամյա Կարեն Մ.-ի վարած Volkswagen մակնիշի և Արարատի մարզի բնակիչ Անի Հ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով Անի Հ.-ն, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 1-ամյա Յուրա Պ.-ն, 49-ամյա Արմեն Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, 47-ամյա Աննա Վ.-ն՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը