Երիտասարդ ՀՅԴ-ականների բողոքի լուռ ակցիան ցրելու համար Լիլիթ Մակունցը ոստիկանություն է կանչել
ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցը ոստիկանություն է կանչել՝ երիտասարդ «դաշնակցականների» բողոքի լուռ ակցիան ցրելու համար, հայտնում են ՀՅԴ-ից:
Մակունցը Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը Հայաստանի 30-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպել: Դրսում հավաքվել են երիտասարդ «դաշնակցականները»՝ անցկացվող միջոցառումը որակելով վիրավորական, երբ հայ ռազմագերիները դեռ Բաքվում են և ասելով, որ հենց այս հարցը պետք է առաջնահերթ լիներ դեսպանի համար։
Սկզբում դեսպանատան աշխատակիցներն են հավաքվածներին խնդրել հեռանալ, սակայն լուռ ակցիայի մասնակիցները չեն գնացել՝ ասելով, որ ոչ մի օրենք չեն խախտում:
Հետո դեսպանատունը գաղտնի ծառայությունների աշխատակիցներին է հրավիրել՝ հավաքվածներին հեռացնելու համար:
Ի դեպ, երիտասարդների հարցին՝ արդյոք իրենք խախտո՞ւմ են որևէ օրենք, ոստիկանները բացասական պատասխան են տվել: