Վրաստանում ձերբակալել են Թբիլիսիի բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվում էր Սահակաշվիլին
Վրաստանում ձերբակալել են թբիլիսյան այն բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվում էր երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են Վրաստանի Անվտանգության ծառայությունից։
Սահակաշվիլին ձերբակալվել էր Թբիլիսիում և նրան տեղափոխել էին Ռուսթավ քաղաքի կալանավայր։
«Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է իրականացնում երկրի սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ։ Հետաքննության շրջանակներում Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել է 1958 թվականին ծնված անձին, ում տանը թաքնվում էր Սահակաշվիլին»,-հայտարարել են Ազգային անվտանգության ծառայությունից։
Կառույցից նշել են նաև, որ այդ անձին մեղսագրվում է Վրաստանի ՔՕ 371-րդ հոդվածի 1-ին մասը (Հանցագործության թաքցնելը), պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ մինչև 2 տարի ժամկետով կամ նույն ժամանակահատվածով ազատազրկում։