Բաքվում ցուցարարները հարձակվել են Իրանի դեսպանատան վրա
Բաքվում ցուցարարները հարձակվել են Իրանի դեսպանատան վրա։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը. հաղորդել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին:
«Իրանի դեսպանատան վրա հարձակումից և նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունքից, ինչպես նաև ինտենսիվ ցույցերից հետո անցկացվել է պաշտոնական հետաքննություն, իսկ դիվանագիտական ոստիկանությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի օգնությամբ, հայտնաբերել և բերման է ենթարկել ու հարցաքննել Իրանի դիվանագիտական առաքելության վրա չորս հարձակվողներին»,-ասել է նա:
Ըստ դիվանագետի՝ «Իրանի դեսպանատունը կզբաղվի այս հարցով, մինչև հանցագործները չպատժվեն»:

Աղբյուրը՝ yerkir.am