Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 233,7 միլիոն մարդ
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կազմել է 233 միլիոն 714 հազար 841: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 միլիոն 782 հազար 664 մարդ:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 43 միլիոն 459 հազար 809 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 697 հազար 842-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 33 միլիոն 739 հազար 980-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվը հասել է 448 հազար 62 մարդու:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 427 հազար 73 հիվանդացած, մահացել է 596 հազար 749 մարդ:
Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել է կորոնավիրուսի դեմ գրեթե 6 միլիարդ 229 միլիոն 870 հազար 541 չափաբաժին պատվաստանյութ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 615,5:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2150, Հնդկաստանում՝ 321, Բրազիլիայում՝ 2783 մարդ, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Աղբյուրը՝ 168.am