Վայոց Ձորի մարզում` «Թայմազի քար» կոչվող վայրում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Շատին գյուղի Գլաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող «Թայմազի քար» կոչվող հատվածի անտառային մասում ծառից կախված դի կա և այն իջեցնելու և տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարներն ու ոստիկանները ծառից կախված տղամարդու դին իջեցրել են և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքեենային։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մինչ հետաքննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, Եղեգնաձորի ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը. նա Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 55-ամյա Բալաբեկ Խ-ն էր։
Ավագ հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկաման։