Լրահոս

02.10.2021 17:45


Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը ռեկորդային աճ է ցույց տվել 13 տարվա ընթացքում. Bloomberg

Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը ռեկորդային աճ է ցույց տվել 13 տարվա ընթացքում. Bloomberg

Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը, հոկտեմբերի 1-ին Եվրոստատի հրապարակած նախնական տվյալներով՝ կազմել է 3,4 տոկոս տարեկան արտահայտությամբ՝ օգոստոսի ցուցանիշի համեմատությամբ ավելանալով 0,4 տոկոսով: Ինչպես պնդում է Bloomberg գործակալությունը, դա գնաճի ամենաբարձր մակարդակն է միությունում 2008 թվականից ի վեր։

Սեպտեմբերին ամենից շատ աճել են էներգակիրների գները (17,4 տոկոսով, օգոստոսին՝ 15,4 տոկոսով), դրանց հտեւում են արդյունաբերական արպրանքները (2,1 տոկոսով, օգոստոսին՝ 2,6 տոկոսով), այնուհետեւ գալիս են մթերքները, ալկոհոլը եւ ծխախոտը (2,1 տոկոսով, 2 տոկոսով), ինչպես նաեւ ծառայությունները (1,7 տոկոսով, 1,1 տոկոսով): Անցյալ ամսին գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Էստոնիայում (6,4 տոկոս), Լիտվայում (6,3 տոկոս) եւ Սլովակիայում (5,1 տոկոս), ամենացածրը՝ Մալթայում (0,7 տոկոս), Պորտուգալիայում (1,3 տոկոս), Հունաստանում եւ Ֆինլանդիայում (2,1 տոկոս):

Սեպտեմբերի 13-ին Եվրոպայի կենտրոնական բանակի (ԵԿԲ) գործադիր խորհրդի անդամ Իզաբել Շնաբելը հայտարարել է, որ այս տարի եվրոգոտում գնաճի մակարդակը կշարունակի աճել, բայց 2022 թվականին կարող է զգալիորեն նվազել: Սեպտեմբերի 9-ին ԵԿԲ-ի ղեկավար Քրիստին Լագարդը մամուլի ասուլիսում հայտնել է, որ 2021 թվականին միությունում գնաճի մեծացման ակտուալ կանխատեսումն այժմ կազմում է 2,2 տոկոս, 2022-ին՝ 1,7 տոկոս, 2023-ին 1,5 տոկոս: Բացի դրանից, նա նշել է, որ եվրոգոտու տնտեսությունը վերականգնվում է նոր կորոնավիուսային վարակի դեմ բնակչության պատվաստման համեմատ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը