Լրահոս

02.10.2021 11:09


16 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1152 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

16 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1152 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1152 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 263 783-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 5354 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հոկտեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1212 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 16 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6566-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 772 է, ընդհանուր առողջացածներինը՝ 243 341, փաստացի բուժվողներինը՝ 13 876: Մեկ օրում արվել է 9656 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 733 726 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը