Աշխարհ

02.10.2021 20:40


Ջիբրալթարի ժայռի վրա հնագետները վերջին 40 հազար տարվա ընթացքում ավազով փակված դահլիճ են հայտնաբերել

Ջիբրալթարի ժայռի վրա հնագետները վերջին 40 հազար տարվա ընթացքում ավազով փակված դահլիճ են հայտնաբերել

Ջիբրալթարի ժայռի Վանգարդ քարանձավում հնագետները վերջին մոտ 40.000 տարվա ընթացքում ավազով փակված դահլիճ են հայտնաբերել: Այս գտածոն կարող է շատ նոր տեղեկություններ տալ նեանդերթալցիների կյանքի մասին, որոնք այս քարանձավը բնակեցրել են իրենց գոյության վերջում:

Բացահայտումն արել է գիտնականների խումբը` Ջիբրալթարի ազգային թանգարանի տնօրեն Քլայվ Ֆինլեյսոնի գլխավորությամբ: Նրանք ճեղքում են նկատել Հորամ համալիրի մաս կազմող քարանձավի նստվածքային տեսակի ժայռի մեջ: Ընդլայնելով այն` հնագետներին հաջողվել է մտնել այն դահլիճը, որի գոյության մասին նախկինում կասկածներ չկային, պատմում է Life Science-ը:

Դահլիճի երկարությունը 13 մետր է` առաստաղից կախված ստալակտիտներով: Քարանձավի մակերեսին հնագետները լուսանի, բորենիների եւ անգղերի մնացորդներ են հայտնաբերել, ինչպես նաեւ` կակղամորթի պատյան, որը չի կարողացել ինքնուրույն հասնել այստեղ, այնուհետև քարանձավը գտնվել է ծովից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, պատյանը, ամենայն հավանականությամբ, բերել են նեադերթալցիները:

«Քարանձավի այս հատվածը գտնվում է ծովի ներկայիս մակարդակից մոտ 20 մետր բարձրության վրա, ուստի պարզ է, որ ինչ-որ մեկն այն բերել է այստեղ առնվազն 40.000 տարի առաջ,-ասել է Ֆինլեյսոնը:-Սա արդեն վկայում է մարդկանց ներկայության մասին այնտեղ»,-փոխանցում է HighTech+-ը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը