«Բարսելոնայի» և «Ռեալի» պարտությունները ՉԼ-ում ինձ չեն զարմացնում․ Գվարդիոլա
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իրեն չեն զարմացնում «Բարսելոնայի» և «Ռեալի» պարտությունները Չեմպիոնների լիգայում։
«Չեմպիոնների լիգայում հիմա որևէ արդյունք ինձ չի զարմացնում։ «Ռեալի» և «Բարսելոնայի» պարտությունները նույնպես զարմանալի չեն։ Այս մրցաշարում եմ արդեն 12 տարի և զգում եմ, որ թիմերի խաղամակարդակը բարձրացել է։ Ամեն հանդիպում կարող է վտանգավոր լինել մեծ թիմերի համար։
Երբ ասում էի, որ բարդ է այս մրցաշարում հաղթելը, մարդիկ ինձ չէին լսում։ Չեմպիոնների լիգայի ուղեգիրը, ամեն հաղթանակը, փլեյ-օֆֆ դուրս գալը պետք է տոնել»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Ռեալը» 1։2 հաշվով պարտվել է մոլդովական «Շերիֆին», իսկ «Բարսելոնան»՝ 0։3 հաշվով պորտուգալական «Բենֆիկային»։

Աղբյուրը՝ sport.news.am