Լրահոս

02.10.2021 10:00


Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Higer մակնիշի թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հեթապահ խմբին՝ վրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Նշված ավտոբուսը պատկանում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը և սպասարկում է Ավան Առինջ-Արարատի մարզի Նորաբաց գյուղ երթուղին:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը