Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են և կալանավորել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մեր իրավապահների մոտ կար նախնական տեղեկություն իր տեղաշարժի մասին, սկսած Ուկրաինայից մինչև Վրաստան»,-ընդգծել է Ղարիբաշվիլին՝ չհստակեցնելով, թե որտեղ են բռնել նախկին նախագահին։
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ ուժայինները «ձերբակալման գործողությունն իրականացրել են բարձր մակարդակով»։ Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ Սաակաշվիլիին տեղափոխել են Թբիլիսիի կալանավայրերից մեկը։
Չնայած այս ամենին, նախկին նախագահի «Ֆեյսբուք»-ի էջն ակտիվ է և այնտեղ տեղադրվել է տեսանյութ, որը տեսագրվել էր նրա ձերբակալությունից առաջ։
«Ամենայն հավանականությամբ, ինձ շուտով կձերբակալեն Թբիլիսիում, բայց ցանկանում եմ ասել, որպեսզի ոչնչից չվախենաք, վաղը գնացեք ընտրություններին։ Տվեք ձեր ձայնը, և հոկտեմբերի 3-ին բոլորով կնշենք հաղթանակը։ Ես ժամանել եմ, որպեսզի օգնեմ ձեզ, այլընտրանք մեզ մոտ չկար։ Ես ոչնչից չեմ վախենում և կոչ եմ անում ձեզ էլ չվախենալ»,-ասել է Սաակաշվիլին։
Սաակաշվիլին ավելի վաղ հայտնել էր, որ նախատեսում է տեղի ընտրություններից առաջ վերադառնալ Վրաստան։
Սահակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում (տեսանյութ)