Մեկնաբանություն

02.10.2021 08:15


Նիկոլը հանձնել է Հայաստանը

Նիկոլը հանձնել է Հայաստանը

Մեր շուրջը դրամատիկ իրադարձություններ են տեղի ունենում։ Անհանգիստ է Վրաստանում։ Թուրքիան փորձում է Սահակաշվիլու միջոցով ապակայունացնել Վրաստանը ու եթե հաջողվի նրա միջոցով իշխանափոխություն անել, ապա դա հերթական քայլը կլինի Ռուսաստանի դեմ (Հայաստանն այդ դեպքում լրջագույն նոր խնդիրների առաջ կկանգնի)։

Իրանն ու ադրբեջանաթուրքական զույգը միմյանց մկաններ են ցուցադրում մեր սահմանների հարևանությամբ։ ՀՀ–ի դեմ թշնամաբար տրամադրված Պակիստանը թուրքական զույգի հետ է։

Ռուս–թուրքական հերթական լարվածության փուլն է սկսել՝ պայմանավորված սիրիական Իդլիբով։

Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը մտնում է նոր լարվածության փուլ։ Եվ այս պայմաններում Հայաստանը ղեկավարում է պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարել է, որ ինքը գնում է «խաղաղության դարաշրջանի» կառուցման ճանապարհով։ Ալիևը Երևանն է պահանջում, Էրդողանը՝ Սյունիքը, իսկ Նիկոլը պահանջում է «խաղաղության դարաշրջան»։

Դատելով ամենից՝ Նիկոլը հանձնել է Հայաստանը։ Ինքը մեր երկրի անվտանգության պատասխանատվությունը թոթափել է իր վրայից։ Ասում է՝ ձեզ պետք է, դուք էլ զբաղվեք։ Նկատի ունի ռուսներին։

Նիկոլի համար կարևորն իր աթոռն է, ներքին կյանքում հակառակորդների դեմ պայքարն ու թալանի հնարավորության ապահովումը։ Մնացածն իրեն չի հետաքրքրում։ Իր համար մեկ է, թե ով տեր կկանգնի Հայաստանին։ Ինքն այսօր կողմ է, որ դա անեն ռուսները։ Դեմ չէ նաև թուրքական տարբերակին։ Կարևորն այն է, որ ինքը մնա աթոռին։ Արցախի «գլխացավանքից» պրծավ։ Հիմա Հայաստանից է պրծնում։ «Խաղաղության դարաշրջանի» հեքիաթը հենց այդ մասին է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը