Եթե անձը հոկտեմբերի 1-ի համար թեստ հանձնել է, թող մի հատ էլ հանձնի, ի՞նչն է խանգարում. փոխնախարար
Եթե անձը հոկտեմբերի 1-ի համար թեստ հանձնել է, թող մի հատ էլ հանձնի, ի՞նչն է խանգարում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ հոկետմբերի 1-ից մեկ օր առաջ հայտարարվեց, որ գործատուները չպատվաստված աշխատողներից թեստեր պահանջելու են հոկտեմբերի 14-ից հետո, մինչդեռ շատերն արդեն թեստավորվել են:
Դիտարկմանը, որ մարդիկ 7-8 հազար դրամ թեստավորման համար տվել են, հիմա ստիպված են լինելու ևս մեկ անգամ հանձնել, փոխնախարարն ասաց. «Կարող է լինել նաև 15-20 հազար: Իհարկե, երևի մեկնաբանության թյուրըմբռնում է եղել: Մենք չենք կարող մեկնաբանել առողջապահության նախարարի որոշումները: Աշխատողների և գործատուների մասով որևէ բողոք չի եկել մեզ: Եթե լինեն բողոքներ, դրա համար կա առանձին կառույց՝ տեսչական մարմին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Առողջապահության նախարարության պահանջի համաձայն՝ հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեին պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք, իսկ հակացուցումների դեպքում՝ տեղեկանք։ Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ թեստերը պահանջելու են հոկտեմբերի 14-ից, մինչդեռ քաղաքացիների մի մասն արդեն հանձնել է թեստ, քանի որ տեղեկացված չի եղել այդ մասին: