Պետական կառույցների աշխատակիցներին սոցփաթեթների շրջանակներում մատուցվող ծառայությունները կավելացվեն
Կառավարության առաջարկած նախագծով առաջարկվում է սոցփաթեթից օգտվողների համար սպասարկման երկու լրացուցիչ ուղղություն: Խոսքը պետական կառույցների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների կողմից սպորտային-առողջարանական կենտրոնների, լողավազանների և նման այլ հաստատությունների ծառայություններից օգտվելու հնարավորության մասին է: Այս մասին հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Պետական և ծառայողական պաշտոններ զբաղեցնող անձնաց վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին քննարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
Բացի այդ, ինչպես նշեց Սարգսյանը, ուսանողական վարկերը հնարավոր կլինի մարել պետական սուբսիդիաների հաշվին:
«Այս փոփոխություններն ուղղված են աշխատակիցների և սոցփաթեթի շահառուների սոցիալական կարիքների բավարարմանը, ինչպես նաև նրանց մոտիվացիայի և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Այս նախագիծը փորձ է` բարձրացնելու աշխատանքի գրավչությունը պետական կառույցներում և կազմակերպություններում, ինչը թույլ կտա կրճատել կադրերի արտահոսքը պետական համակարգից դեպի մասնավոր»,-պարզաբանեց փոխնախարարը:
Բացի այդ, փոփոխությունների նախագիծը և կառավարության որոշումը ցույց են տալիս, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք սոցփաթեթի շահառուներ չեն կարող դառնալ: Մասնավորապես, խոսքը հանրապետության վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, փոխնախարարների, Ազգային ժողովի պատգամավորների մասին է:
Սարգսյանը նաև ասաց, որ շահառուների թիվը տատանվում է 138.200-ից մինչև 147.500-ի միջև: Նա խնդրեց կառավարության նախաձեռնությանը դրական եզրակացություն տալ և այն խորհրդարանի նիստին քննարկել արագացված կարգով:
Հանձնաժողովը բավական երկարատև քննարկումներից հետո փոխնախարարի երկու խնդրանքներն էլ բավարարեց: